23 մայիսի 2017 - 17:13 AMT
Գիտնականներ. Օրական 1 գավաթ գարեջուրը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը

Օրական կես գավաթ գինուկամ 1 գավաթ գարեջրի օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Այդ մասին ասվում է Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի (WCRF) մասնագետների զեկույցում:

Ըստ տվյալների, դաշտանադադարից հետո կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիկսը ավելանում է 9 տոկոսով: Գիտնականները նշում են նաև, որ կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է նվազեցնել հիվանդության հավանականությունը, գրում է BBC-ին:

Եթե կինը կանոնավոր կերպով վազում է կամ հեծանիվ է քշում, ապա քաղցկեղի զարգացման ռիսկը 10%-ով կպակասի:

Գիտնականները շեշտում են նաև, որ քաղցկեղի զարգացման վրա բազում գործոններ են ազդում՝ ներառյալ հորմոնների մակարդակն ու գենետիկ ֆոնը: Մասնագետներն ընդհանուր առմամբ ռիսկի 18 գործոն են առանձնացնում, որոնք այս կամ այն չափով կարող են ազդել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա և ալկոհոլն այդ գործոններից մեկն է միայն:

Բրիտանացի գիտնականները զգուշացնում են նաև, որ ալկոհոլը կարղ է հանգեցնել քաղցկեղի մի քանի տեսակի զարգացմանը՝ բերանի խոռոչի, կոկորդի, լյարդի, ստամոքսի և կերակրափողի, ինչպես նաև կրծքագեղձի քաղցկեղի: Ըստ որոշ գիտնականների, ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները կարող են լուրջ հիվանդությունների զարգացմանը նպաստել: