23 մայիսի 2017 - 16:54 AMT
Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այդ հարցը քննարկվել է Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հանդիպմանը Թբիլիսիում:

Զորավարժությունները կանցկացվեն հունիսի 4-14-ը Վրաստանում: Զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ուժերը, գրում է «Վզգլյադը» ՊՆ պաշտպանական գերատեսչության վրա հղումով:

Անդրադարձ է եղել երկկողմ գործակցության զարգացմանը, ինչպես նաև եռակողմ ձևաչափի զարգացմանը Թուրքիայի մասնակցությամբ: Քննարկվել է նաև երեք երկրների պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման հարցը:

«Եռակողմ ձևաչափով գործակցության դինամիկան շատ դրական է զարգանում»,-հայտարարել է Վրաստանի ՊՆ ղեկավարը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավարի այցը տեղի է ունցել մայիսի 22-ին, իսկ մայիսի 23-ին Թբիլիսի է այցելել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, նախատեսված է նաև Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ: