23 մայիսի 2017 - 18:30 AMT
Երևանում մոտ 2 մլն ծաղիկ կտնկվի

Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի շրջանակում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները:

Մոտ 2 միլիոն ծաղկասածիլից 1.2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին:

Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2015-ին իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը հասել էր 2.2 միլիոնի, որից 1 միլիոն 250 հազարն աճեցվել է Երևանի քաղաքային տնկարանում: