Ավստրիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը կողմ է արտահայտվել մահմեդական ընտանիքների երեխաների մանկապարտեզների փակմանը:
Պատասխանելով բանավիճային ակումբի վարողի հարցին այն մասին թե արդյոք անհրաժեշտ է փակել մահմեդական մանկապարտեզները՝ Կուրցն ասել է. «Անշուշտ: Դրանք պետք չեն: Մահմեդական մանկապարտեզներ չպետք է լինեն», - ասել է նա:
Նա նաև հավելել է, որ այդպիսի մանկապարտեզները մեկուսացած են ինչպես մշակութային, այնպես էլ լեզվական իմաստով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Եվրոպան երկրորդ համաշխարհայինից ի վեր ամենալուրջ միգրացիոն ճգնաժամն է ապրում, որի պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն ու տնտեսական խնդիրներն են Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում: