23 հունիսի 2017 - 17:02 AMT
ՄԱԿ. Եմենում խոլերայով հիվանդների քանակը մինչև աշուն կարող է հասնել 300.000-ի

Եմենում խոլերայով հիվանդների քանակը մինչև աշուն կարող է հասնել 300.000-ի: Այդ մասին լրագրողներին է հայտնել Եմենում ՄԱԿ Մանկական հիմնադրամի՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի, ներկայացուցիչ Մարիտկսեպ Ռելանոն:

Նա նշել է, որ հիվանդացության դեպքերն աճում են, և օգոստոսի վերջում արդեն նրանց քանակը կարող է հասնել 300.000-ի:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակրեպության, 2016 հոկտեմբերից մինչև հունիսի 21-ը խոլերայի կասկածանքով մարդկանց թիվը հասել է 185. 301-ի: Ընդ որում, 37.000-ը հիվանդացել է հունիսի 13-19-ը: 1233 մահացու ելքով դեպք է արձանագրվել, գրում է ՌԻԱ Նովոստին:

Եմենի իշխանություններն առաջին անգամ հիվանդության բռնկման մասին հայտարարել էին 2016-ի հոկտեմբերին:

Ըստ ԱՀԿ, այն շրջաններում, որտեղ բարձր է վարակման ռիսկը, մոտ 7,6 մլն մարդ է ապրում:

Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը կարող է ժամանակակից աշխարհում իր ծավալով ամենամեծ սովի պատճառը դառնալ: 2014-ի օգոստոսից Եմենում չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների և Սաուդյան Արաբիայի աջակցությունից օգտվող շիա ապստամբների` հուսիթների միջև: