26 հունիսի 2017 - 17:04 AMT
Ամենահարուստ հայուհին #KeepThePromise ապարանջան է ստեղծել. Հասույթը՝ անապահով հայերին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Ani&Alex ամերիկյան ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել է #KeepThePromise ապարանջանը:

Ապարանջանի վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվելու է սոցիալական ծանր պայմաններում ապրող հայ ընտանիքներին:

Ամերիկյան Ani&Alex ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլին Ռաֆայելյանն Ամերիկյան Forbes-ի հունիսյան համարի շապիկին էր հայտնվել:Ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար Ռաֆաելյանը ներառվել է ԱՄՆ ամենահարուստ կանանց Forbes-ի ցանկում, որոնք ինքնուրույն են վաստակել իրեց կարողությունը:

Forbes-ը նշում է, որ 50-ամյա հայուհուն է պատկանում ոսկերչական բրենդի բաժնետոմսերի 80 տոկոսը, որոնք գնահատվում են առնազվն 1,2 մլրդ դոլար: