27 հունիսի 2017 - 10:35 AMT
Թրամփը չի բացառում ՌԴ միջամտությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում, որ Ռուսաստանը կամ «մյուս պոտենցիալ երկրները» միջամտել են ԱՄՆ նախագահական ընտրություններին: Այս մասին ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով համապատասխան հարցին, ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանն ու այլ պոտենցիալ երկրներ կարող էին ներգրավված լինել»,- նշել է նա:

Ռուսաստանին բազմիցս մեղադրել են ԱՄՆ նախագահի ընտրությանը հաքերների օգնությամբ միջամտելու մեջ: Աերիկացի լրագրողներն ու պաշտոնյաները պնդում են, որ նրանք փորձել են ներխուժել ձայների էլեկտրոնային հաշվարկման համակարգ:

Մոսկվան ժխտում է այս մեղադրանքները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ չի բացառել, որ խորհրդավոր հաքերները կարող են գործել հենց ԱՄՆ տարածքում: