27 հունիսի 2017 - 11:44 AMT
Սևանա լճի հանրային լողափերը կբացվեն հուլիսի 1-ին

Սևանա լճի հանրային լողափերը բացվելու են հուլիսի 1-ին: Լողափերի բացման նախապատրաստական աշխատանքներ են կատարվում:

Ավելի վաղ տեղեկացվել է, որ Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան - Ալմաստ (Երևան) - Սևան (Շորժա) էլեկտրագնացքը:

Մերձքաղաքային սեզոնային էլեկտագնացքը գործում է ամեն օր՝ սկսած հունիսի 16-ից, բացի չորեքշաբթի օրերից: