27 հունիսի 2017 - 12:40 AMT
«Արտադրված է ՀՀ-ում» պիտակով ապրանք Եվրոպա արտահանելու համար ծագման սերտիֆիկատ պետք չի լինելու

2018 թ. հունվարի 1-ից տնտեսվարողները կունենան արտոնյալ առևտրի ևս մեկ հնարավորություն. Հայաստանը կմիանա Եվրոպական «Ռեքս» (Registered Exporter System- REX) համակարգին։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Արդյունքում՝ «Արտադրված է Հայաստանում» պիտակով սնունդ, խմիչք, ձկնամթերք, տեքստիլ ու լեռնամետալուրգիական ապրանք Եվրոպա արտահանելու համար կարիք չի լինի ներկայացնել ծագման սերտիֆիկատ», - գրել է վարչապետը:

2016-ին ՀՀ-ից ԵՄ է արտահանվել 342 միլիոն եվրոյի ապրանք: