27 հունիսի 2017 - 14:22 AMT
«Գրքի բանկ» ծրագիրը մեկնարկել է

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ կազմակերպվել է «Գրքի բանկ» ծրագիրը:

Համաձայն գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են թողնել գրքեր: Նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ:

Հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին։

Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն: