27 հունիսի 2017 - 15:52 AMT
Երևանում 3 նոր տրանսպորտային հանգույց կկառուցվի

Երևանում կձևավորվի երեք նոր տրանսպորտային հանգույց՝ կենտրոնի բեռնվածությունը թեթևացնելու նպատակով: Այս մասին ԱԺ-ում բյուջետային հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Իր խոսքերով, հանգույցները կձևավորվեն Գարեգին Նժդեհ-Արշակունյաց, Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց ու Իսակով-Լենինգրադյան հատվածներում, գրում է Yerkir.am-ը:

Գարեգին Նժդեհ և Արշակունյաց փողոցների տրանսպորտային հանգույցի ձևավորումը նախատեսում էր վերգետնյա ճանապարհի կառուցում, սակայն տարբերակը չի ընդունվել:

Երկրորդը Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ-Արշակունյաց փողոցներին հարող ստորգետնյա տրանսպորտային հանգույցի ստեղծման ծրագիրն է, ինչը նպատակ ունի բեռնաթափել վերը նշված փողոցների ծանրաբեռնվածությունը:

Իսակով-Լենինգրադյան նոր ճանապարհը, փոխքաղաքապետի խոսքով, ևս կթեթևացնի նշված փողոցների բեռնվածությունը:

Ճանապարհաշինական աշխատանքները նախատեսվում է իրականացնել Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ` մինչև 2022 թվականը:

Կարդացեք նաև. Արշակունյաց պողոտայի տակ առաջարկվում է ստորգետնյա ճանապարհ կառուցել