27 հունիսի 2017 - 16:15 AMT
Արարատ Խանդոյանը 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտվել

Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 27-ին 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատին:

Ինչպես հաղորդում է Armtimes.com-ը, մեղադրող կողմը 4 տարվա ազատազրկում էր պահանջում:

Արայիկ Խանդոյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին՝ Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման օրերին: Նա մեղադրվում էր գնդի մերձակա տարածքում այդ օրերին տեղի ունեցած բախումների գործով՝ դրանք հրահրելու համար: