27 հունիսի 2017 - 18:09 AMT
Համաշխարհային Ունիվերսիադային ՀՀ-ից 3 ծանրորդ կմասնակցի

2017-ի համաշխարհային Ունիվերսիադային հայ ծանրորդներից մասնակցելու են միայն տղամարդիկ:

Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Ուսանողական խաղերում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) և Գոռ Մինասյանը (+105 կգ):

Համաշխարհային ամառային Ունիվերսիադան կկայանա օգոստոսի 19-30-ը Թայփեյում: