28 հունիսի 2017 - 10:25 AMT
Կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար միջազգային մրցույթ է հայտարարվելու

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ III շարքի կոմպոզիտային թղթադրամների տեխնիկական բնութագիրն ու պաշտպանական հատկանիշները:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ արձանագրվել է, որ համաձայն Կենտրոնական բանկում գործող կարգերի, կոմպոզիտային թղթադրամների արտադրության համար հայտարարվելու է միջազգային մրցույթ եվրոպական ճանաչված տպարանների մասնակցությամբ:

Նիստը վարել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ, Հայաստանում կներդրվեն նոր՝ հիբրիդային (կամ կոմպոզիտային) թղթադրամներ: Այս առթիվ PanARMENAIN.Net-ը զրուցել է ՀՀ կենտրոնական բանկի դրամագետ Գևորգ Մուղալյանի հետ, որը պատմել է նոր դրամների առավելությունների մասին, ինչպես նաև՝ թե ինչու են դրանք ավելի դիմացկուն մաշվածության նկատմամբ: Մանրամասները կարդացեք այստեղ: