24 հուլիսի 2017 - 13:04 AMT
«Թալիբանը» ստանձնել է Քաբուլի ահաբեկչության պատասխանատվությունը

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները ստանձնել են Քաբուլում ահաբեկչության պատասխանատվությունը:

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 35 մարդ է զոհվել: Մահապարտը պայթեցրել է իրեն Աֆղանստանի փոխվարչապետ Մոհամմադ Մոհակիկայի տան հարևանությամբ:

Ավելի վաղ հայտարարվել էր 24 զոհի մասին: Պայթյունի հետևանքով առնվազն 42 մարդ է վիրավորվել: Բոլոր տուժածները խաղաղ բնակիչներ են:

Ընթերցեք նաև.Պայթյուն Քաբուլում․ Առնվազն 24 զոհ, 42 վիրավոր