24 հուլիսի 2017 - 13:25 AMT
Կարեն Խաչանովը 32-րդ տեղն է զբաղեցրել ATP վարկանիշում

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 32-րդ հորիզոնականում է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (АТР) վարկանիշի 50 մասնակիցների թվում, հայտնում է Ռ-Սպորտը:

Վարկանիշի առաջին 10-յակն անփոփոխ է մնում՝ էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա), Ռաֆայել Նադալ (Իսպանիա), Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա), Նովակ Ջոկովիչ (Սերբիա), Սթեն Վավրինկա (Շվեյցարիա), Մարին Չիլիչ (Խորվաթիա), Դոմինիկ Թիմ (Ավստրիա), Քեի Նիշիկորի (Ճապոնիա), Միլոշ Ռաոնիչ (Կանադա), Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա):

Հուլիսի 8-ին Կարեն Խաչանովը պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին Ուիմբլդոնի մրցաշարի 3-րդ տուրի խաղում: Խաչանովը ՌԴ վերջին ներկայացուցիչն էր տղամարդկանց մենախաղերում: