24 հուլիսի 2017 - 13:14 AMT
Վահան Բիչախչյանը կարող է շարունակել կարիերան Սլովակիայի «Ժիլինայում»

Հայաստանի երիտասարդական հավաքականի ու Գյումրիի «Շիրակի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կարող է շարունակել Սլովակիայի «Ժիլինայում»: Սլովակիայի ակումբի ներկայացուցիչները տևական ժամանակ է հետևում են Բիչախչյանին և որոշել են ձեռք բերել ֆուտբոլիստին: Ակնկալվում է, որ գործարքը կձևակերպվի առաջիկա օրերին, հայտնում է football365.am-ը:

Վահան Բիչախչյանը՝ ԱՊՀ 13 ամենահեռանկարային երիտասարդ ֆուտբոլիստի թվում (վիդեո)

18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրվում էին նաև Պետերբուրգի «Զենիթն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն: Ռուսական ակումբներից բացի, Բիչախչյանը հետաքրքրում էր նաև պորտուգալական «Բենֆիկային», անգլիական և իտալական որոշ ակումբների: Բիչախչյանի տրասֆերին էր հավակնում նաև թուրքական «Գալատասարայը», սակայն այդ տարբերակից ֆուտբոլիստը միանգամից հրաժարվեց:

2017-ի հուլիսի 9-ին լրացավ Բիչախչյանի 18 տարին:Վահան Բիչախչյանը «Շիրակի» և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող է։The Guardian-ի վարկածով 2016 թվականի աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստներից մեկն է: Եվրագավաթներում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: