24 հուլիսի 2017 - 14:46 AMT
Իրաքում սպանվել է ԻՊ «ոստիկանապետը»

Ահաբեկչական «Իսլամական պետության» 3 բարձրաստիճան ղեկավար է սպանվել Մոսուլի արվարձանում:

«Մարտիկներին հաջողվել է պարզել ահաբեկիչների ինքնությունը, որոնք սպանվել են հուլիսի 20-ին արևմտյան Մոսուլում, որոնք փորձել են անցնել աշխարհազորայինների թիկունք: Դա Աբու Իմանն է՝ «իսլամական ոստիկանության պետը» Թել Աֆարում: Սպանվել են նաև Աբու Աբդ Զաիզիան, որը պատասխանատու է մահապարտների անդամագրման համար, ինչպես նաև Նասեր Աբդալլահ ալ Բադրանին, որը պլանավորում է ԻՊ ընդհատակյա օղակների գործունեությունը»,-ասվում է աշխարհազորայինների հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին:

Իրաքի վարչապետն ավելի վաղ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետության» հանդեպ տարած հաղթանակի մասին: Գրոհայիններն ավելի քան 3 տարի վերահսկում էին Մոսուլը: Ամերիկացի գեներալ Սթիվեն Թաունսեդն իր հերթին հայտարարել է, որ գրոհայիններից Մոսուլի ամբողջական ազատագրման համար ևս մի քանի շաբաթ կպահանջվի: Մոսուլի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին: