24 հուլիսի 2017 - 16:25 AMT
ՀՀ գյուղերի գնդակոծման ու հետևանքների մասին տվյալները կներկայացվեն ԵԽ հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյաննադրբեջանական զինված ուժերի կողմից 2017-ի հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության գնդակոծությունների վերաբերյալ: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:

Հուլիսի 21-ին՝ ժամը 23։00-ից մինչև 01։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ:Բարեկամավան համայնքի ղեկավար Ջոնիկ Միքայելյանը հայտնել է, որ երկու ժամ ընդմիջումներով անկանոն կրակահերթ է հնչել:

Հունիսի 8-ի երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղի ուղղությամբ: Մարդկային կորուստներ, բարեբախտաբար, չեն եղել,