25 հուլիսի 2017 - 10:09 AMT
Հայաստանում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 24-ին Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Ժամը 21:55-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ Վայք քաղաքից 6 կմ արևմուտք։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Օջախի խորությունը՝ 10 կմ:

Ըստ նախնական տվյալների երկրաշարժը զգացվել է Վայոց Ձորի մարզի Եղեգիս, Արտարբույք, Հորբատեղ գյուղերում և Եղեգնաձոր քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: