ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր է հեռանալ պաշտոնից նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով:
Նշվում է, որ Թիլերսոնի ծանոթները կարծում են, որ նա առնվազն 1 տարի կպաշտոնավարի: Այլ աղբյուրներ պնդում են, որ պետքարտուղարը կարող է ավելի շուտ թողնել պաշտոնը, հայտնում է Meduza-ն CNN-ի վրա հղումով:
Թիլերսոնի դժգոհության պատճառը Թրամփի քննադատությունն է գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի հասցեին, որը հրաժարվեց որոշում կայացնել ընտրություններին ՌԴ միջամտության հետաքննության վերաբերյալ:
Ավելի վաղ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի մամուլի քարտուղար Ռոբերտ Համմոնդը հերքել էր պաշտոնից հեռանալու պետքարտուղարի մտադրությունը: Ընդ որում, գործակալության աղբյուրների համաձայն, Թիլերսոնը դժգոհ է, որ Սպիտակ տունը թույլ չի տալիս իրեն ինքնուրույն բարեփոխումներ իրականացնել Պետդեպում:
Հուլիսի 21-ին ԱՄՆ նախագահի վարչակազմից հեռացավ Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, որը այդ պաշտոնում մոտ կես տարի աշխատեց: Սփայսերը հրաժարվեց աշխատել հաղորդակցությունների գծով նոր տնօրեն Էնթոնի Սկարամուշի հետ: