25 հուլիսի 2017 - 10:27 AMT
Սարգսյան. Զինհաշմանդամների առողջության վերականգնումը ՊՆ ուշադրության կենտրոնում է

Զինհաշմանդամների առողջության վերականգնման հետ կապված խնդիրները մշտապես լինելու են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում «Զինվորական հաշմանդամների վերականգնողական կենտրոնի» ստեղծման նախաձեռնող խմբի անդամների և կենտրոնում ապաքինվող զինհաշմանդամների հետ հանդիպմանը։

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախարարը հավաստիացրել է, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները և առաջիկայում կենտրոնը վերականգնողական անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներով հագեցնելու ծրագրերը։

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ արդեն աշնանը կենտրոնը կգործի և հայրենիքի պաշտպանության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին հնարավորություն կտա վերականգնել առողջությունը։