25 հուլիսի 2017 - 12:55 AMT
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը կթողարկվի 2019-ին

007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին հերթական՝ 25-րդ, ֆիլմը էկրան կբարձրանա 2019-ի նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել են Metro-Goldwyn-Mayer և Eon Productions ընկերությունները:

Նոր կինոնկարը դեռ անվանում չունի, գրում է Lenta.ru-ն Variety-ի վրա հղումով:

Ջեյմս Բոնդի դերակատարի և ռեժիսորի մասին պարբերականը ևս չի գրում: Որպես սցենարիստներ կաշխատեն Նիլ Փերվիսն ու Ռոբերտ Ուեյդը:

Հուլիսի 10-ին հայտնի դարձավ, որ Բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը: 48-ամյա դերասանը կայացրել է որոշումն այն բանից հետո, երբ ֆիլմը ստեղծողները մերժել են բազում բրիտանացի դերասանների թեկնածություններ: Բոնդի մասին ֆիլմաշարի պրոդյուսեր Բարբարա Բրոքոլին արդեն հաստատել է Քրեյգին դերում: Նա նաև մտադիր է հասնել նրան, որ Ադելը կրկին կատարի ֆիլմի գլխավոր երգը:

Բոնդի մասին վերջին ֆիլմը «007. Կոորդինատները «Սքայֆոլ» ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին և £885 մլն է հավաքել համաշխարհային կինովարձույթում: Ադելի կատարմամբ գլխավոր երգն արժանացավ Brit Awards, «Գրեմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների:ծ

Ընթերցեք նաև. Դենիել Քրեյգը 5-րդ անգամ կկատարի Ջեյմս Բոնդի դերը