25 հուլիսի 2017 - 12:44 AMT
Հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանը կանացի բուրմունք է ստեղծել Burberry-ի համար

Burberry ընկերությունը և նրա գլխավոր և կրեատիվ տնօրեն Քրիսթոֆեր Բեյլին հայտնի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքչյանի հետ համագործակցությամբ նոր կանացի բուրմունք ենք ստեղծել:

My Burberry Blush նորույթի հիմքում ծաղկային երանգներ են՝ խորդենու, վարդի, գլիցինիայի, հասմիակի և կիտրոնի ծառի, որոնք սկզբում լրացված են նռան նոտաներով, իսկ սրտի ակորդում՝ խնձորի տոներով, գրում է Lenta.ru-ն:

Օծանելիքի սրվակը պատրաստված է վարդագույն ապակուց My Burberry օժանելիքին հատուկ փակիչով, որը հիշեցնում է Burberry-ի մեծ տարածում ստացած տրենչի կոճակները, և զարդարված է գաբարդինից պատրաստված ժապավենով: Գաբարդինը մոտ 100 տարի առաջ ստեղծել է բրենդի այն ժամանակվա ղեկավար Թոմաս Բերբըրին:

90 մլ տարողությամբ սրվակի գնորդների ցանկությամբ ապակու վրա կարող են անվանատառերը պատկերվել՝ ընկերության կայքում և վաճառքի որոշ կետերում պատվիրելու դեպքում:

Քյուրքչյանի նախնիները Արևմտյան Հայաստանից են եղել և ցեղասպանության ժամանակ բռնել են գաղթի ճամփան, հայտնվել Հալեպում, այնուհետև հետագայում հաստատվել Ֆրանսիայում:

Քյուրքչյանն ավելի քան 100 օծանելիքի հեղինակ է: Առաջին օծանելիքը ստեղծել է 25 տարեկանում՝ «Le Mâle»-ը, Ժան Պոլ Գոտիե նորաձևության տան համար: 1999թ. Քյուրքչյանը կոսմետիկ միջոցներ արտադրող «Էլիզաբեթ Արդեն» ընկերության համար հեղինակել է «Կանաչ թեյ» բուրմունքը, իսկ 2014թ. «My Burberry»-ն՝ «Burberry» ընկերության համար: 2004 թվականին Քուրքջյանը վերստեղծել է Մարի Անտուանետի սիրված բույրը՝ օգտվելով 18-րդ դարի վերջին Ֆրանսիայի թագավորական արքունիքի պալատի օծանելիքագործի բանաձևերից[6]։ «Sillage de la Reine» այդ օծանելիքը վաճառվում է միայն Վերսալի պալատում։

2009թ. Մարկ Շայայի հետ նրա համահիմնադրած «Maison Francis Kurkdjian» («Ֆրանսիս Քյուրքչյան տուն») ընկերությունը շարունակում է ընդլայնվել Ֆրանսիայում և աշխարհում: