25 հուլիսի 2017 - 13:10 AMT
Թենիսիստ Սողոյանը հաղթանակով է մեկնարկել Օլիմպիական փառատոնում

Հունգարիայի Դյոր քաղաքում ընթացող Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հաղթանակով է մեկնարկել թենիսիստ Արթուր Սողոյանը:

Արթուր Սողոյանը 1/32 եզրափակչում համառ պայքարում հաղթել է սլովենացի Բլազ Վիդովիչին։ Հաջորդ խաղը Սողոյանը կանցկացնի հուլիսի 26-ին, հայտնում է ՀԱՕԿ-ը։

Աղջիկների պայքարում Եվա Ավետիսյանը մեկնարկային խաղում պարտվել է Շվեյցարիայի ներկայացուցիչ Մելոդի Հեֆթիին և դուրս մնացել հետագա պայքարից։

Աթլետների պայքարում վազորդ Դավիթ Սարգսյանին չի հաջողվել 100 մետր վազքում մտնել կիսաեզրափակիչ:

Թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանի և Էվելինա Մարտիրոսյանի խաղերը հետաձգվել են անձրևոտ եւ մռայլ եղանակի պատճառով։ Նրանք պայքարի մեջ կմտնեն հուլիսի 25-ին։