25 հուլիսի 2017 - 12:59 AMT
Ազատ ոճի հայ ըմբիշները դուրս են մնացել Եվրոպայի առաջնության մեդալների համար պայքարից

Սարաևոյում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը Հայաստանի հավաքականը ներկայացնող մարզիկները պայքարից դուրս են մնացել:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ հուլիսի 24-ին մրցագորգ մտած չորս ըմբիշը՝ 42 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը, 50 կգ՝ Գենիկ Ասատրյանը, 58 կգ՝ Մեժլում Մեժլումյանը և 69 կգ Դավիթ Գևորգյանը տարբեր փուլերում պարտություն է կրել ու դուրս մնացել մեդալների համար պայքարից:

Հուլիսի 25-ին պայքարի մեջ ներգրավվելու են Առաքել Մովսեսյանը՝ 46 կգ քաշային կարգ, Տիգրան Ղազարյանը՝ 54 կգ, Դավիթ Հովհաննիսյանը՝ 63 կգ, Լյովա Գևորգյանը՝ 76 կգ և Մարտին Սիմոնյանը՝ 100 կգ: