25 հուլիսի 2017 - 15:01 AMT
Nokia 8-ը կներկայացվի օգոստոսի 16-ին

Android-ով Nokia 8-ը կներկայացվի օգոստոսի 16-ին: Լոնդոնում HMD արտադրող ընկերությունը կներկայացնի նոր սմարթֆոնը, որը հագեցած է Carl Zeiss 13-մեգապիքսելանոց տեսախցիկով, գրում է The Verge-ը: Այն մասին, որ Nokia-ն կրկին գործակցելու է օպտիկական սարքավորումներ արտադրող գերմանական ընկերության հետ, հայտնի դարձավ հուլիսի կեսին:

Carl Zeiss տեսախցիկները հայտնվել են ֆիննական ընկերության վաղ մոդելների վրա, օրինակ՝ 808 PureView, N93, որոշ Lumia-ների, N8 և այլ սարքերի: Ընկերությունները կասեցրին գործակցությունը, երբ բրենդը գնեց HMD Global-ը:

Ըստ լուրերի, Nokia 8-ը կունենա 5.3 մեգապիքսել դիսփլեյ, Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, 4 Գբ օպերատիվ հիշողություն կամ 6 Գբ ներկառուցված հիշողություն: Նաև կլինի 2 սիմ քարտով մոդել: