25 հուլիսի 2017 - 13:51 AMT
Կոտ դ'Իվուարում հայ ըմբիշները 6-րդ մեդալն են նվաճել՝ արծաթե

Կոտ դ'Իվուարում ընթացող Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերում հայ մարզիկները վեցերորդ մեդալն են նվաճել:

Հուլիսի 24-ին ազատ ոճի ըմբիշ Մարզպետ Գալստյանը (86 կգ) հասել է եզրափակիչ, որտեղ զիջել է Կանադայի ներկայացուցչին և նվաճել արծաթե մեդալ:

Նախորդ հինգ մեդալները` մեկ ոսկե, երկու արծաթե և երկու բրոնզե, Հայաստանի համար նույնպես նվաճել էին ազատ ոճայինները:

Ֆրանկոֆոնյան 8-րդ խաղերին ՀՀ մարզական պատվիրակության կազմում հանդես է գալիս 15 մարզիկ՝ 4 ատլետ, 2 հեծանվորդ, 3 ձյուդոյիստ և 6 ազատ ոճի ըմբիշ: