Հուլիսի 25-ին մեկնարկում է Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցը Հայաստան:
Եռօրյա պաշտոնական այցը կկայանա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով և կավարտվի հուլիսի 27-ին:
Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ու վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հուլիսի 25-ին տեղի կունենան արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի բանակցությունները։
Ցախի Հանեգբիին հանդիպումներ կունենա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարների հետ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Այցի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: