25 հուլիսի 2017 - 17:53 AMT
Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական խաղում հաղթել է Ղազախստանին

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական շրջանակներում ընկերական խաղ է անցկացրել Ղազախստանի հավաքականի հետ: Խաղն ավարտվել է մեր թիմի հաղթանակով` 79:67: Հանդիպումը կայացել է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ մարզահամալիրում:

Հուլիսի 26-ին Հայաստանի հավաքականը կխաղա Երևան ժամանած Ալբանիայի թիմի հետ, հայտնել էՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հուլիսի 27-ին կհանդիպեն Ալբանիայի ը Ղազախստանի թիմերը: Երեք խաղերի արդյունքում ձևավորված լավագույն երկու թիմերը հուլիսի 28-ին կմասնակցեն եզրափակիչ խաղին: