ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 7-րդ տուրի պարտիաները:
Լևոն Արոնյանը սևերով հաղթել է Հիկարու Նակամուրային: Հայ գրոսմայստերն այժմ ունի 4.5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Նույնքան միավոր ունեն նաեւ Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Վիշվանաթան Անանդը:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը Պյոտր Սվիդլերն է:
Հաղթանակի արդյունքում Արոնյանը բարձրացել է ՖԻԴԵ դասակարգման աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Կարլսենին 16 միավոր։