11 օգոստոսի 2017 - 10:47 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ․ Վերջին մրցակիցը Կարլսենն է

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Ութերորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Սակայն նույնքան միավոր ունեն նաև Մաքսիմ Վաշյե Լագրավը եւ Վիշվանաթան Անանդը:

Հաղթողի անունը կորոշվի վերջին՝ 9-րդ տուրում, որտեղ Արոնյանի մրցակիցը Մագնուս Կարլսենն է լինելու:

Ավելի վաղ Արոնյանը՝ հաղթելով Նակամուրային, ՖԻԴԵ վարկանիշային հորիզոնականի երկրորդ հորիզոնական էր բարձրացել։