12 օգոստոսի 2017 - 11:54 AMT
Սինքֆիլդի գավաթ․ Արոնյանը պարտվել է Կարլսենին ու հայտնվել 4-5 տեղերում

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:

Վերջին՝ 9-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով պարտություն է կրել Մագնուս Կարլսենից և զիջել առաջատարի դիրքը:

Հայ գրոսմայստերը հինգ միավորով բաժանել է 4-5-րդ տեղերը:

Մրցաշարի հաղթող դարձել է Մաքսիմ Վաշյե-Լագրավը (6 միավոր):