12 օգոստոսի 2017 - 15:21 AMT
Գիտնականներ. Գարեջուրը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը

Փոքր քանակությամբ գարեջրի օգտագործումը զարգացնում է կրեատիվ մտածելակերպը: Նման եզրակացության են եկել Կառլի ու Ֆրանսի անվան Գրացի համալսարանի ավստրիացի գիտնականները: Նրանք պարզել են, որ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումն օգնում է մաքրել գիտակցությունն անպետք ապրումներից ու կենտրոնանալ առանձին խնդրի վրա, գրում է New York Times-ը:

19-32 տարեկան 70 կամավորի մասնակցությամբ փորձի ժամանակ մասնագետները պարզել են՝ 5%-անոց գարեջրի գալոննըմպողներն ավելի լավ են լուծել ինտելեկտուալ թեստերը, քան սթափ մասնակիցները:

Մի գալոն գարեջուր ըմպելուց հետո փորձի մասնակիցներին Հարավային Աֆրիկայի մասին պատմող դոկումենտալ ֆիլմ են ցուցադրել, որից հետո միայն մի շարք թեստեր անցկացրել: Նրանք պետք է բառերի խմբում ընդհանրություն գտնեին: Այն մասնակիցները, որոնք փոքր-ինչ գինովցած էին, ավելի լավ արդյունքներ են ցույց տվել, քան սթափ վիճակում գտնվողները: Քանի որ ալկոհոլը հանգստացնում է ու պակասեցնում ուշադրությունը, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդիկ կարողացել են լուծել ստեղծագործական առաջադրանքներ:

Ըստ հետազոտության հեղինակների, գինովցած մարդու մտածելակերպի կրեատիվությունը միջինում կարող է բարձրանալ 40%-ով: Միաժամանակ, ալկոհոլի կոնկրետ նորմայի գերազանցումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ: