14 օգոստոսի 2017 - 20:03 AMT
Ռուսական ԻԼ-76-ը ժամանել է Երևան Խոսրովի արգելոցի հրդեհը մարելու համար

Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում:

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ.Ռշտունին:

Այս պահին հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում:

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար: