15 օգոստոսի 2017 - 10:58 AMT
«ԻԼ-76»-ն իրականացրեց առաջին թռիչքը Խոսրովի անտառի հրդեհի մարման համար

Օգոստոսի 15-ին, վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրեց հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվեցին ջրալցման վայրերը:

Ռուսական «ԻԼ-76»-ն 08:50-ին իրականացրեց առաջին թռիչքը:

Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս։

Օգոստոսի 14-ի դրությամբ, Խոսրովի արգելոցում հրդերի դեմ պայքարում էր մոտ 1000 մարդ, այդ թվում՝ զինծառայողներ, ոստիկաններ ու մերձակա գյուղերի բնակիչներ։

Ավելի վաղ ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում: