15 օգոստոսի 2017 - 12:40 AMT
Բիլ Գեյթսը $4.6 մլրդ է ուղղել բարեգործությանը

Microsoft հիմնադիր Բիլ Գեյթսը $4,6 մլրդ է նվիրաբերել բարեգործական նպատակներին։

Ինչպես հայտնում է Bloomberg-ը, Գեյթսը նվիրաբերել է նշված գումարի Microsoft-ի արժեթղթեր։

Ընդ որում, չի նշվում, թե ով է ստացել նշված գումարները։

Դա Գեյթսի ամենախոշոր նվիրատվությունն է 2000 թվականից ի վեր․ այն ժամանակ Գեյթսը բարեգործության էր ուղղել $16 մլրդ։

Չնայած նման հսկա նվիրատվությունների ծավալին, Գեյթսը շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը $86,1 կարողությամբ։