15 օգոստոսի 2017 - 15:59 AMT
Երևանում կարող են բացել լուսացույցի աջ սեկցիան անընդհատ երթևեկության համար

Տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրվում են Երևան քաղաքի լուսացույցի աջ սեկցիայով խաչմերուկներում սեկցիայի ուղղությամբ երթևեկությունն անընդհատ դարձնելու հնարավորությունները, որոնցից յուրաքանչյուրի փոփոխության մասին վարորդները լրացուցիչ կտեղեկացվեն լրատվամիջոցների միջոցով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով փոփոխություն կատարված նման խաչմերուկներում աջ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին խնդրում ու հորդորում ենք լինել ուշադիր և զիջել փողոցը հատող հետիոտներին: