16 օգոստոսի 2017 - 16:52 AMT
Թուրքիայի կաթոլիկ հայերը Իզմիրի Սբ Հովհաննեսում 95 տարվա մեջ առաջին պատարագին են մասնակցել

Թուրքիայի կաթոլիկ հայ համայնքի ներկայացուցիչները Իզմիրի Սուրբ Հովհաննեսի վանքում վերջին 95 տարվա մեջ առաջին անգամ կայացած պատարագին են մասնակցել:

Ինչպես հայտնում է Daily Sabah-ը, պատարագը մատուցվել է 150 հոգու ներկայությամբ Ստամբուլի եկեղեցու սպասավորի կողմից։

19-րդ դարի եկեղեցին վնասվել էր 1922 թվականի Զմուրնիայի մեծ հրդեհի ընթացքում։ Այն օգտագործվում էր ՆԱՏՕ-ի կողմից որպես պահեստ 1960-ականներին, այնուհետև լքված էր մինչև 2013 թվականը։

Եկեղեցին վերադարձվել է համայնքին վերջին տարիներին։