17 օգոստոսի 2017 - 11:30 AMT
Ռուսական «ԻԼ-76»-ը Խոսրովի արգելոցում հետմարման աշխատանքներ է կատարում

ՀՀ ԱԻ նախարարության մասնագետների կողմից ՀՀ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացրած հետախուզության արդյունքում, որոշում է կայացվել շարունակել «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռի թռիչքները՝ հետմարման աշխատանքների իրականացման նպատակով:

Ինքնաթիռն իրականացրել է 12-րդ թռիչքը, հայտնում են ԱԻՆ-ից։

Խոսրովի արգելոցի տարածքում երեկոյան տեղացած անձրևի կարճատևության և ներկայումս անձրևի բացակայության պատճառով, «ԻԼ-76»-ը խնդիր ունի անվտանգության գոտիներ և խոնավ միջավայր ապահովել առանձին հրդեհային օջախների շուրջ՝ դրանց կրկնակի բռնկումը բացառելու նպատակով:

ՀՀ ԱԻՆ 42 փրկարար և 2 քաղաքացիական անձ շարունակում են ցամաքային հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին։ Այն հիմնականում մարվել էր օգոստոսի 16-ի երեկոյան։