17 օգոստոսի 2017 - 12:54 AMT
ՀՀ մարզերում ևս հնարավոր կլինի անձնագիր ստանալ 3-րդ աշխատանքային օրը

Հայատսանի մարզերում այսուհետ նույնպես հնարավոր է 3-րդ աշխատանքային օրնանձնագիր ստանալու պայմանագրեր կնքել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Մինչ այդ քաղաքացին ծախս էր անում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու համար 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար:

Այսուհետ յուրաքանչյուր անձնագրայինում հնարավոր կլինի կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր, բացի շաբաթվա մեկ օրից:

Մասնավորապես, նշված անձնագրային ծառայությունները շաբաթվա հետևյալ օրերին՝

Երկուշաբթի

Վայք (020), Արարատ (025), Արարատ (026), Արտաշատ (027), Գորիս (032), Ջերմուկ (035), Եղեգնաձոր (037), Կապան (041), Մասիս (044), Մեղրի (045), Արմավիր (048), Սիսիան (051), Վաղարշապատ (057), Մեծամոր (060), Քաջարան (061), Բաղրամյան (063)

Երեքշաբթի

Կոտայք (019), Վարդենիս (031), Գավառ (040), Մարտունի (043), Նոր Հաճն (058), Բյուրեղավան (059)

Չորեքշաբթի

Դիլիջան (036),Իջևան (038), Ճամբարակ (042),Նաիրի (046), Նոյեմբերյան (047),Հրազդան (049),Սևան (050),Տավուշ (056), Չարենցավան (062)

Ուրբաթ

Մուշ (016),Տարոն (018), Ամասիա (021),Անի (022), Ապարան (023),Արագած (024), Արթիկ (028), Աշտարակ (029), Ախուրյան (030), Գուգարք (033), Աշոցք (034), Տաշիր (039), Սպիտակ (052), Ստեփանավան (053), Թալին (054), Թումանյան (055), Կումայրի (064), Բազում (066)