19 օգոստոսի 2017 - 15:21 AMT
Հակառակորդը մեկ շաբաթում ՊԲ դիրքերի ուղղութամբ արձակել է մոտ 3300 կրակոց

Օգոստոսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ ավելի քան 220 խախտման արդյունքում, հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով մոտ 3300 կրակոց: Այդ մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ուժերը ձեռնպահ մնալով պատասխան սադրանքներից, շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունն ու վերահսկել օպերատիվ-մարտավարական իրադրությունը: