21 օգոստոսի 2017 - 12:13 AMT
Ջերմաստիճանն օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով. Մինչև այդ խուսափեք արևի ճառագայթներից

Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է արևահարություն առաջացնել:

Հանրապետությունում օգոստոսի 22-26-ը տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով: