21 օգոստոսի 2017 - 14:08 AMT
Ղուրանի նոր հայերեն թարգմանություն կհրատարակվի

Երևանում իրանական մշակույթի կենտրոնը հայտարարել է Ղուրանի նորացված հայերեն թարգմանության նախապատրաստման մասին։

Ինչպես հայտնում է Abna24-ը, ՀՀ-ում Իրանի մշակութային ատաշե Մաջին Մոշքին հայտարարել է, որ ներկա թարգմանությունները, որոնք արվել են նախկինում, բարձր որակի չեն։

Նա նշել է, որ թարգմանությունը սկսվել է 2 տարի առաջ․ արդեն թարգմանվել է գրքի մոտ կեսը։

Թարգմանությունը հասանելի է մշակութային կենտրոնի ու Երևանի Կապույտ մզկիթի վեբկայքերում։