21 օգոստոսի 2017 - 14:12 AMT
Մխիթարյանը՝ Եվրոպայի շաբաթվա խորհդանշական հավաքականի կազմում

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է իտալական Gazzetta dello Sport-ի կազմած Եվրոպայի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում։

Մխիթարյանին ընդգրկելու պատճառ է դարձել Swansea City-ի հետ հանդիպման ընթացքում ցուցադրած խաղը․ հայ կիսապաշտպանը 2 գոլային փոխանցում է կատարել, որոնցից հետո գոլերի հեղինակ են դարձել Պոգբան ու Մարտիալը։

Խաղն ավարտվել է 4-0 հաշվով՝ հօգուտ «Յունայթեդի»։

Մանչեսթերյան ակումբ այսպիսով սկսել է ԱՊԼ հերթական շրջանը 100%-անոց արդյունքով ու առայժմ գլխավորում է աղյուսակը։