21 օգոստոսի 2017 - 12:56 AMT
Արցախում կիսամյակային ՏԱՑ-ն աճել է 15%-ով

Արցախում 2017-ի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016-ի հունիսի համեմատ կազմել է 113.9 տոկոս, այս տարվա մայիսի համեմատ` 142.5 տոկոս, իսկ 2017թ. հունվար-հունիսին (աճողական) 2016թ. հունվար-հունիսի համեմատ` 115.0 տոկոս: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։

2017թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 102.2 մլրդ դրամ` 2016թ. հունվար-հունիսի 87.7 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 14.9 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`101.4 տոկոս: 2017թ. հունվար-հունիսին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 699.8 հազ. դրամ, 1444.2 դոլար կամ 1333.3 եվրո:

ՀՆԱ-ի արձանագրված 14.9 տոկոս հավելաճի շուրջ 6.0 տոկոսային կետն ապահովել է հանքագործական արդյունաբերությունը եւ բացահանքերի շահագործումը, 2.6 տոկոսային կետը` ֆինանսական եւ ապահովագրական գործունեությունը, 2.4 տոկոսային կետը` շինարարությունը, 2.1 տոկոսային կետը` էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարումը: