21 օգոստոսի 2017 - 13:42 AMT
Կոկա-Կոլա «Ամառ-2017» խաղարկության 5 հաղթողը հայտնի են. Նրանք կմեկնեն Հունաստան

Ամառվա ամիսներն անմոռանալի դարձնելու համար` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հունիսի 1-ից օգոստոսի 31-ը կազմակերպել է «Ամառ-2017» խաղարկությունը։ Գլխավոր մրցանակն է ուղևորություն երկու անձի համար դեպի Հունաստան։ 5 հաջողակ հաղթող Հովհաննես Կասպարյանը, Հայկ Ղազարյանը, Հռիփսիմե Աֆրիկյանը, Նելլի Զեյնալյանը և Գայանե Հարությունյանն իրենց մտերիմների հետ այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերություն, որտեղ նրանց ողջունել են ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը և միջոցառման պատվավոր հյուր Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան։

«Մեր ընկերությունը մշտապես ձգտում է երջանկություն պարգևել մեր սպառողներին, նրանց միավորել՝ հատուկ առիթներ տոնելու կամ պարզապես միասին ուրախ ժամանակ անցկացնելու։ Ամառվա օրերը հենց դրան էլ տրամադրում են։ Սա հաշվի առնելով՝ Կոկա-Կոլա զովացուցիչները սիրողների համար ստեղծեցինք դեպի Կրետե շրջագայություն հաղթելու այս յուրօրինակ հնարավորությունը։ Երկրի ընտրությունը պատահական չէ․մեր ընկերությունն ամուր հունական արմատներ ունի, և քանի որ Հունաստանը մեծապես սիրված է նաև հայերի կողմից, վստահ ենք՝ մեր հաղթողները ուրախությամբ կբացահայտեն այդ հրաշալի երկիրը»,- նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրսիտոֆ Սփեքը։

Հայաստանում Հունաստանի դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլան խաղարկության հաղթողներին ուրախ ուղևորություն մաղթեց՝ նշելով որ Հունաստանի խոշորագույն կղզին լինելով՝ Կրետեն, բազմաթիվ լողափներից բացի, այցելուներին հնարավորություն է տալիս ծանոթանալ իր հարուստ մշակութային և պատմական ժառանգությանը։ Վերջինս հայերի համար հատկապես հետաքրքիր կլինի, քանի որ Կրետեյում հայերը բնակվում են դեռևս բյուզանդական ժամանակաշրջանից։

Դեպի Հունաստան ուղեգրերից բացի, «Ամառ-2017» խաղարկության մասնակիցները հնարավորություն ունեն ստանալ բրենդավորված բաժակներ, սրբիչներ, ականջակալներ և հեծանիվներ: Խաղարկության ընթացքում արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ գերազանցում է 110.000-ը։