21 օգոստոսի 2017 - 19:05 AMT
Արթուր Ալեքսանյանն ԱԱ եզրափակչում է. Ոսկու համար նա կպայքարի ռուս մարզիկի հետ

Փարիզում մեկնարկել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մեկնարկային օրն Օլիմպիական չեմպիոն, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, 1/16 եզրափակչից սկսած, պարտության է մատնել Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչներին: Եզրափակչում նա ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ:

Արթուր Ալեքսանյանը աշխարհի կրկնակի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2012-ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև 2016-ի Ամառային Օլիմպիադայի ոսկե մեդալակիր։