2 սեպտեմբերի 2017 - 14:46 AMT
ՊՆ պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Պեկին

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով, սեպտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Պեկին:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՉԺՀ պաշտպանության նախարար Չան Վանցյուանի, ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 8-ին Երևանում կայացել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը: Դրան ներկա են գտնվել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը: