7 սեպտեմբերի 2017 - 17:41 AMT
Զեկույց․ ՀՀ-ում չեն սիրում բարեգործությամբ զբացվել

Բրիտանական Charities Aid Foundation (CAF) հիմնադրամը հրապարակել է աշխարհում բարեգործության տարածման World Giving Index զեկույցը, որը հաշվի է առնում քաղաքացիների հակվածությունը բարեգործական նպատակներով գումար հատկացնելուն, կամավորական օգնությանն ու անծանոթ մարդկանց օգնելուն։

Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկի ետնամասում են հայտնվել․ Հայաստանը 139 երկրից բաղկացած վարկանիշում 120-րդ, Ադրբեջանը՝ 126-րդ, Վրաստանը 135-րդ տեղում է, ՌԴ-ն՝ 124-րդ հորիզոնականում։

Կազմակերպության անցկացված հարցման համաձայն, ՀՀ-ում վերջին ամսում անծանոթին օգնել է հարցվածների 44%-ը, գումար հատկացրել 12%-ը, կամավորական աշխատանք կատարել 4%-ը։

Հիմնադրամն ամեն տարի ավելի քան 500 մլն ֆունթ սթերլինգի բարեգործական ծրագրեր է կատարում աշխարհով մեկ։ Բարեգործական գործունեության հետազոտությունը հրապարակվում է 2010 թվականից։

Առավել «բարեգործ» հասարակություն, 4-րդ տարին անընդմեջ, ճանաչվել է Մյանման։